Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում հարցաքննվում է |armenpress.am|
11:34 - 04 մարտի, 2021

Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում հարցաքննվում է |armenpress.am|

armenpress.am:  «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում է: Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ հարցեր են տալու, որովհետև ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու և ոչ մի ցուցմունք չեմ տալու: Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ ինչ նշանակություն ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն առաջադրված մեղադրանքը որակում է որպես քաղաքական հետապնդում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել