Անհետ կորած զինծառայողների որոնումները շարունակվում են Ջրականում, Հադրութում և Քաշաթաղում
10:54 - 04 մարտի, 2021

Անհետ կորած զինծառայողների որոնումները շարունակվում են Ջրականում, Հադրութում և Քաշաթաղում

Արցախի հարավային ուղղությամբ իրականացված որոնումներն արդյունք չեն տվել. զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Որոնողափրկարարական 3 ջոկատ մարտի 4-ին որոնումները շարունակում է Ջրականի (Ջեբրայիլ), Հադրութի շրջաններում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել