«Վրացական երազանք»-ը հստակեցրել է` որ դեպքում կհամաձայնի արտահերթ ընտրությունների գնալ |tert.am|
10:14 - 04 մարտի, 2021

«Վրացական երազանք»-ը հստակեցրել է` որ դեպքում կհամաձայնի արտահերթ ընտրությունների գնալ |tert.am|

tert.am: Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Միխայիլ Սարջվելաձեն հերթական անգամ բացատրել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստ է անցկացնել արտահերթ ընտրություններ, եթե ընտրությունների արդյունքների հաշվարկման ընթացքում հաստատվի 1 տոկոսից ավելի սխալ: Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը:

Սարջվելաձեի խոսքերով` ընդդիմության մի քանի առաջնորդների հայտարարությունները, թե ընտրությունները կեղծվել են, բավարար պայման չեն նոր ընտրություններ անցկացնելու համար, դրա համար անհրաժեշտ է հիմնավորում:

«Ինչ էլ որ ասեն արտահերթ ընտրությունների մասին, հարցը շատ պարզ է: Երկու կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել, թե արդյոք ընտրությունները լավ են անցել կամ վատ: Լավն ու վատը նշանակում են՝ արդյո՞ք ազդեցություն եղել է վերջնական արդյունքի վրա: Մի կողմն ասում է, որ  ազդեցություն եղել է, մյուսն ասում է հակառակը: Ինչպե՞ս լուծել խնդիրը այս դեպքում: Դա շատ պարզ է.  պետք է ճշմարտությունը հաստատել: Եթե պարզվի, որ ընտրությունները վատ են անցել, և ավելի քան 1 տոկոսի սխալ է եղել, ապա մենք ասել ենք, որ այս դեպքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ»,-ասել է Միխայիլ Սարջվելաձեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել