Երկրորդ զորամիավորման հրամանատարը պարապմունք է անցկացրել ստորաբաժանումների հրամանատարների հետ
21:53 - 03 մարտի, 2021

Երկրորդ զորամիավորման հրամանատարը պարապմունք է անցկացրել ստորաբաժանումների հրամանատարների հետ

 Երկրորդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը մարտի 3-ին պարապմունք է անցկացրել ենթակա զորամասերի կրակային աջակցման և նռնականետային ստորաբաժանումների հրամանատարների հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարապմունքի անցկացման նպատակն է եղել զինծառայողների պատրաստվածության աստիճանի ստուգումը և հրամանատարների մասնագիտական հմտությունների կատարելագործումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել