ՔԿ-ում վարույթ է ընդունվել բնակչության տարհանում չկատարելու և դրա արդյունքում քաղաքացիական անձանց մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
14:50 - 03 մարտի, 2021

ՔԿ-ում վարույթ է ընդունվել բնակչության տարհանում չկատարելու և դրա արդյունքում քաղաքացիական անձանց մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Արցախում բնակչության տարահանում չկատարելու և դրա արդյունքում քաղաքացիական անձանց մահ առաջանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 

Արցախի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել Արցախի գլխավոր դատախազությունում ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ սկսված պատերազմի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ մնացած տարածքներից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքի համաձայն՝ բնակչության տարահանում չկատարելու և դրա արդյունքում քաղաքացիական անձանց մահ  առաջանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում իրականացվում են բազմածավալ դատավարական և քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել