Պատժամիջոցները համարում ենք անհեթեթ. դրանք վնասում են առանց այդ էլ անմխիթար հարաբերություններին. Պեսկովը` ԵՄ-ի և ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցների մասին |tert.am|
14:43 - 03 մարտի, 2021

Պատժամիջոցները համարում ենք անհեթեթ. դրանք վնասում են առանց այդ էլ անմխիթար հարաբերություններին. Պեսկովը` ԵՄ-ի և ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցների մասին |tert.am|

tert.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն անհեթեթ են և որևէ իմաստ չունեն։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Սվոբոդնայա պրեսա»-ն։

Նրա խոսքով՝ նոր պատժամիջոցները միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին:

«Նման որոշումները մենք համարում ենք անհեթեթ, առանց որևէ հիմնավորման: Եվ ամենակարևորը, դրանք ոչ ազդեցություն ունեն, ոչ էլ իմաստ: Եվ այս առումով մենք կարող ենք միայն տարակուսանք հայտնել», - ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ «նման սահմանափակումները զգալիորեն վնաս են հասցնում առանց այդ էլ անմխիթար հարաբերություններին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել