Նախագահն առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Վանեցյանը մանրամասներ է հաղորդել հանդիպումից |armenpress.am|
12:56 - 03 մարտի, 2021

Նախագահն առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Վանեցյանը մանրամասներ է հաղորդել հանդիպումից |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները ավարտել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը, որտեղ քննարկել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումի հետ կապված խնդիրը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Մենք հանդիպեցինք նախագահի հետ: Նրա հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ազատման հրամանագրի նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու առնչությամբ: Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,- ասաց Վանեցյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել