ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը |armtimes.com|
10:59 - 03 մարտի, 2021

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Հեղինակը Կառավարությունն է:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նախագծի հիմնական զեկուցող Ռուստամ Բադասյանը ասել էր, որ Նախագծով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը: «Այսինքն՝ ինչ է տեղի ունենում, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով գույքի բռանգանձումը որևէ կերպ առնչվում է սնանկության վարույթին, իրավասու մարմինը, տվյալ դեպքում՝ գլխավոր դատախազությունը, սնանկության վարույթում ինչ իրավունքներ և պարտականություններ ունի, ինչպես է ներգրավվում վարույթին»

 

Նախագիծն ընդունվեց  97 կողմ,  20 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել