Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցները |tert.am|
10:40 - 03 մարտի, 2021

Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցները |tert.am|

tert.am: Եվրամիության (ԵՄ) և ԱՄՆ-ի գործընկերությունը հիմնված է «կատաղի ռուսատյացության» վրա. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելով` Բրյուսելը և Վաշինգտոնը ցանկանում են ուշադրությունը շեղել իրենց իսկ խնդիրներից: Այս մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 3-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Իզվեստիան»:

«Սա մի տեսակ քվազի-դաշինք է ԵՄ-ի հետ, որի ետևում կատաղի, ինչպես սիրում են մեզ մոտ ասել, ռուսատյացությունից բացի ոչինչ չկա: Դաշինքները պետք է ուղղված լինեն կառուցողական, դրական հարցերի լուծմանը, այլ ոչ թե հողմաղացների հետ անվերջ պայքարին»,-ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Միացյալ նահանգների խնդիրն է ստեղծել որոշակի պատկեր, որը թույլ կտա երկրին իրեն անվանել «քիմիական զինաթափման ոլորտում արդարության մարտիկ»: Ըստ նրա, այս շղթայի լրացուցիչ տարրը բազմակողմանիությունն է, «որի համար այժմ պաշտպանում են ԱՄՆ-ին»`ԵՄ-ի հետ կապերի ամրապնդման գործում:

Դիվանագետը ընդգծել է, որ նման արշավների մասերից մեկը, որը ներառում է նաև հակառուսական նոր պատժամիջոցները, Վաշինգտոնի ցանկությունն է՝ «հայացք շեղել սեփական խնդիրներից»: Նման դիլեմաները, ըստ Զախարովայի, ի հայտ են եկել նաև կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել