Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|
10:23 - 03 մարտի, 2021

Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր:

Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի  Ռուստամ Բաքոյանն է:

Նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նախատեսվում էր ազգային փոքրամասնությունների օր հռչակել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը:

Բաքոյանը, սակայն, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ասել էր, որ  7 տարին մեկ սեպտեմբերի 27-ը կարող է համընկնել սեպտեմբերի վերջին շաբաթ օրվա հետ. դրանով էր պայմանավորված առաջարկվող փոփոխությունը: «Իսկ ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, երբեք չեն կարողանա նշել որպես տոն՝ մինչև մենք չունենանք համապատասխան հաղթանակ»:

Նախագիծն ընդունվեց 115 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել