Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները կես տարվա մեջ առաջին անգամ բանակցություններ են անցկացնում |hetq.am|
22:30 - 02 մարտի, 2021

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները կես տարվա մեջ առաջին անգամ բանակցություններ են անցկացնում |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի՝ մարտի 2-ին, տեսակոնֆերանսի միջոցով, ուղիղ բանակցություններ է անցկացնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով AFP-ին։

Այս բանակցությունները վերջին կես տարվա մեջ երկու երկրների առաջնորդների առաջին բանակցություններն են, որոնք այս ընթացքում հանդես են եկել միմյանց նկատմամբ խիստ քննադատությամբ։ Տեսակոնֆերանսը սկսվել է Երևանի ժամանակով 21:00-ին և դեռևս անհայտ է, թե ինչքան այն կտևի։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել