Մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ չունենք վնգստացող դատավորներ. Ռուբեն Վարդազարյան |tert.am|
16:35 - 02 մարտի, 2021

Մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ չունենք վնգստացող դատավորներ. Ռուբեն Վարդազարյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Մարիա Կարապետյանը հիշեցրեց նոյեմբերի 15-ի դատավորներին ուղղված ուղերձը, որում ասել է. «հայրենիքի նվիրումը ապացուցվելու է այս օրերին և այսօր է առարկայական և այսօր է վերջ տրվելու շուրջ երկու տարի հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորներ ենք, թե հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

Պատգամավորը խնդրեց  պարզաբանել, թե ինչով է պայմանավորված վարչապետի՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդու, քաղաքական խոսքի հղումը. «Ինչու չսահմանափակվեցիք մասնագիտական, իրավական բառապաշարով»:

Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ այդ պահին, երբ կրքերը բորբոքված էին, պարտավոր էր նման կոչով դիմել, որպեսզի որևէ կերպ դատարանները չքաղաքականացվեն: «Սա ավելի շատ սթափեցման կոչ էր, քան քաղաքական, ինչպես շատերը գնահատում են: Իմ կոչը և տեղին էր, և իր արդյունքին հասել է, որովհետև իմ անձնական կարծիքով այսօր, քան երբեք դատավորները աշխատում են առավել անկախ»,-ասաց նա և նշեց, որ բազմաթիվ դատավորներ իրեն ևս այդ հարցը տվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել