ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը. թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել |armtimes.com|
16:05 - 02 մարտի, 2021

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը. թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը:

Այս հարցը ընդգրկված էր քառօրյայի օրակարգում, սակայն այսօրվա նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել, և հարցի քննարկումը հետաձգվել էր:

Միրզոյանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Ներկայացված թեկնածուների թվից Ազգային ժողովը պետք է ընտրի դատարանի դատավոր: Ինքնաբացարկ հայտնած թեկնածուն Սամվել Գրիգորյանն էր:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պարզաբանեց, թե ինչու է ինքնաբացարկ ներկայացրել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանը: «Առավոտյան անձամբ զրուցել եմ Գրիգորյանի հետ՝ պարզաբանում ստանալու համար: Պարոն Գրիգորյանը բացատրեց, որ հետպատերազմյան շրջանում հաշվի առնելով Սյունիքի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, որ անհրաժեշտ է այսօր կամ երբևէ համակարգել դատարանի աշխատանքը և ապահովել բնականոն աշխատանքները, դրա համար էլ չի հավակնում ստանձնել թափուր պաշտոնը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել