Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության պետի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Գասպարյանը
15:39 - 02 մարտի, 2021

Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության պետի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Գասպարյանը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության պետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով`

Վրեժ Գաբրիելյանին ազատել Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է Փրկարար ծառայության պետի պաշտոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել