Վարչապետն առավոտյան զանգահարել է Էդմոն Մարուքյանին. նրանք կհանդիպեն |armtimes.com|
13:51 - 02 մարտի, 2021

Վարչապետն առավոտյան զանգահարել է Էդմոն Մարուքյանին. նրանք կհանդիպեն |armtimes.com|

armtimes.com: Այսօր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցների ընթացքում նշեց, որ առավոտյան իր հետ կապ է հաստատել վարչապետը:

«Առաջարկել է հանդիպում քննարկելու այն ամենը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք: Իմ առաջարկը, իր առաջարկը, ձեր առաջարկը, բոլորի առաջարկները: Ես համաձայնություն եմ տվել: Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք: Երբ կհանդիպենք, կքննարկենք ամբողջությամբ բոլոր առաջարկները և ինչ եզրահանգում կլինի, դուք կիմանաք»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարույթունը, ըստ որի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրամանն է կատարել, Մարուքյանը նշեց, որ վարչապետից ապացույցներ է պահանջելու այս հայտարարության վերաբերյալ: «Ես որպես ՀՀ քաղաքացի, որպես խորհրդարանական խմբակցության ղեկավար ապացույցներ եմ պահանջելու վարչապետից, որ ոչ թե ինձ ներկայացնի, այլ հրապարակի այդ ապացույցները»:

Նա նաև խոսեց վարչապետին ուղղված իր առաջարկին հաջորդած արձագանքների մասին:

«Իմ հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել, ես իմ խոսքի տերն եմ: Ես առաջարկ եմ արել, առաջարկին չի եղել հասկանալի հոդաբաշխ արձագանք և եղել է վարչապետի հայտարարությունը, մարտահրավեր նետել: Հայ ազգը մի մարտահրավեր ուներ, վարչապետի գլխավորությամբ գնաց այդ մարտահրավերին և ջախջախիչ պարտություն կրեց: Ուրիշ մարտահրավեր ես չեմ ճանաչում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել