ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ որևէ աշխատակցի չի ստիպել գնալ հանրահավաքի |1lurer.am|
13:13 - 02 մարտի, 2021

ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ որևէ աշխատակցի չի ստիպել գնալ հանրահավաքի |1lurer.am|

1lurer.am: Չի եղել որևէ դեպք, որ ինքը կամ իր գիտությամբ ՊԵԿ որևէ պաշտոնյա աշխատակիցներին հանձնարարել է գնալ վարչապետի հրավիրած հանրահավաքին: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: 

«Աշխատանքից հետո աշխատողները կգնան հանրահավաքին, թե չեն գնա, դա իրենց գործն է: Ամեն դեպքում իմ կողմից և որևէ ՊԵԿ պաշտոնյայի կողմից որևէ ցուցում կամ հորդոր չի եղել ոչ մեկին ցույցին մասնակցելու կամ չմասնակցելու»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՊԵԿ նախագահը վստահություն հայտնեց, որ իր՝ հավաքին  ներկա չլինելու դեպքում էլ ինքը խնդիրներ չէր ունենա:

«Ի՞նչ եք կարծում, ինչ-որ մեկը ինձ հանձնարարե՞լ է հավաքին ներկա գտնվել: Ո՛չ»,- նշեց պաշտոնյան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել