Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 172456 դեպք, մեկ օրում հաստատվել է 240 նոր դեպք
11:03 - 02 մարտի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 172456 դեպք, մեկ օրում հաստատվել է 240 նոր դեպք

Մարտի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172456 դեպք, որոնցից 163738-ն` առողջացած, 3200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4700 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 736590 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2951 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 818 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել