Իմ պարտականությունները կատարում եմ պատշաճ. ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը իմ իրավունքն է. ԱԺ նախագահ |1lurer.am|
10:53 - 02 մարտի, 2021

Իմ պարտականությունները կատարում եմ պատշաճ. ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը իմ իրավունքն է. ԱԺ նախագահ |1lurer.am|

1lurer.am: Ինչու նախորդ շաբաթ չներկայացաք ԱԺ խորհրդի նիստին, որում  պետք է քննարկվեր ընդդիմության կողմից արտահերթ նիստ հրավիրելու հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստի մեկնարկին այս հարցադրմամբ դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:   

«Եթե արհամարհել եք, կա՛մ ներողություն խնդրեք, կա՛մ հրաժարական տվեք»,- հավելեց Մարուքյանը: 

«Ես ձեզ համառորեն խորհուրդ կտայի ավելի շատ մտածել սեփական պարտականությունների այլոց ընկալման մասին և զերծ մնալ իմ պարտականությունների ձեր ընկալման այդպիսի ներկայացումից: 

Առաջարկում եմ անկեղծ ջանք գործադրել իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ, զերծ մնալ նման գնահատականներից: Չեմ կարծում, որ ձեր առաջարկը ուղղված էր հանգուցալուծմանը, հակառակը՝ կարծում եմ՝ մի փոքր ավելի բարդություն ավելացնելու փորձ էր ամբողջ խճանկարին»,- պատասխանեց Միրզոյանը: 

Մարուքյանը կրկնեց հարցը՝ ինչո՞ւ չեք ներկայացել ԱԺ խորհրդի նիստին:

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իր պարտականությունները պատշաճ է կատարում, և այդ նիստին չներկայանալը նաև իր իրավունքներից մեկն է: «Ես գուցե առողջական, գուցե քաղաքական, գուցե այլ նկատառումներից ելնելով՝ այդ օրը նիստին չեմ մասնակցել: Դուք կարող եք հարցը հնչեցնել, բայց չեք կարող պնդել, որ դա իմ պարտականությունն է»,- ընդգծեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել