Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել |armenpress.am|
10:52 - 02 մարտի, 2021

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել |armenpress.am|

armenpress.am: Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:

Սյս մասին խորհրդարանի մարտի 2-ի նիստի ընթացքում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Քիչ առաջ ինձ փոխանցեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունն այն մասին, որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, որովհետև Ազգային ժողովը պետք է երեք թեկնածուներից ընտրություն կատարի»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ հարցի քննարկումը պետք է հետաձգվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել