ԱԺ-ն միաձայն ընդունեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը
10:41 - 02 մարտի, 2021

ԱԺ-ն միաձայն ընդունեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

ԱԺ-ն միաձայն ընդունեց Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու՝ Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարության նախագիծը։

Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի ներկայացրած նախագիծը հանձնաժողովի փակ նիստում երեկ ենթարկվել է որոշ փոփոխությունների:

Հայտարարության ընդունմամբ ակնկալվում է միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել