Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում որոնումներ կատարել |hetq.am|
21:28 - 01 մարտի, 2021

Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում որոնումներ կատարել |hetq.am|

hetq.am: Փետրվարի 15-ից արդբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքները դադարեցվել են։

«Արդեն 15 օր է աշխատանքները դադարեցված են, ադրբեջանցիները ոչ մի մեկնաբանություն չեն տալիս, պատճառների մասին չեն նշում»,-մեզ հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ 

Նրա խոսքով՝ ռուսական կողմը ևս փորձել է աշխատանքները վերսկսելու համար բանակցություններ վարել, սակայն ոչ մի արդյունքի չի հասել։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և հայկական կողմին է փոխանցվել 1485 աճյուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել