Այս հարցը հասնելու է ՍԴ. մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր շահերը. Վազգեն Մանուկյան
 |news.am|
21:13 - 01 մարտի, 2021

Այս հարցը հասնելու է ՍԴ. մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր շահերը. Վազգեն Մանուկյան |news.am|

news.am: Այս պայքարը վատ ղեկավարին լավ ղեկավարելու համար չէ, մենք վատ ղեկավար չունենք, մեր երկիրը նվաճել են թշնամիները: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես ինքս ինձ համար գրառում արեցի, գրեցի՝ վերջ, Նաիրի երկիրն այլեւս չի իրականանալու, որովհետեւ մի հսկայական ցնցում պետք է լինի, որ հնարավոր լինի երկիրը վերակառուցել: Այդ ցնցումը, ցավոք սրտի եղավ: Մեր սխալներն ու վրիպումներն էին, որ բերեց նրան, որ թշնամին գրավեց Հայաստանը: Եթե մենք նույն ձեւի շարունակենք, էլի թշնամիները կգրավեն Հայաստանը»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նրան, որ ՀՀ նախագահը հետ է ուղարկել ԳՇ պետին ազատելու միջնորդությունը. «ՀՀ նախագահն ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաեւ մեր ամրությունից: Ինչքան մենք ամուր կանգնած լինենք, այնքան ամուր կլինի ինքը, ամուր կլինի բանակը: Հետո հարցը հասնելու է ՍԴ: Մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր ազգի, մեր բանակի շահերը: Եթե այդ կառույցների մեջքը դատարկ է, կարող է չդիմանալ, մենք պետք է ապահովենք այդ թիկունքը: Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի»,-ասաց Վազգեն Մանուկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել