Երկարաձգվել է «ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը

 |armenpress.am|
20:40 - 01 մարտի, 2021

Երկարաձգվել է «ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ կառավարությունը մինչեւ ապրիլի 1-ը երկարաձգել է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կառավարությունը հաստատել է կարգադրությունը..., որով նախատեսվում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել «Ճամփորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի կիրառումը ՌԴ պետական սահմանը որոշակի անցակետերում հատելիս նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հետազոտությունների բացասական արդյունքներ ներկայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև մարտի 1-ը։

Ինչպես պարզաբանում է նախարարների կաբինետը, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիները կարող են Հայաստանի եւ Բելառուսի տարածքով Ռուսաստան մուտք գործել պարզեցված կարգով՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19» հատուկ բջջային հավելվածի օգտագործմամբ:

Կառավարության կարծիքով ՝ հավելվածը ԵԱՏՄ պետությունների բնակիչների համար հեշտացնում է երկրների միջև տեղափոխման ընթացակարգը ՝ միաժամանակ ապահովելով գործող պահանջների պահպանումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել