ԿԳՄՍՆ աշխատակիցներին հանրահավաքի մասնակցության որևէ ցուցում երբևէ չեմ տվել․ Ժաննա Անդրեասյան
19:10 - 01 մարտի, 2021

ԿԳՄՍՆ աշխատակիցներին հանրահավաքի մասնակցության որևէ ցուցում երբևէ չեմ տվել․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հերքում է տարածել, որում ասվում է․

«Որոշ լրատվամիջոցներ տարածում են հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի ես համակարգում եմ ԿԳՄՍՆ աշխատակիցների՝ հանրահավաք տանելու գործընթաց։ Սա իրականության հետ որևէ կապ չունեցող ապատեղեկատվություն է։ Այս պահին էլ աշխատավայրում եմ և հերթական աշխատանքային քննարկմանը, նախարարության աշխատակիցներին հանրահավաքի մասնակցության որևէ ցուցում երբևէ չեմ տվել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել