Նիգերիուհի Նգոզի Օքոնջո Իվեալան ստանձնեց ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը |armenpress.am|
17:36 - 01 մարտի, 2021

Նիգերիուհի Նգոզի Օքոնջո Իվեալան ստանձնեց ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը |armenpress.am|

armenpress.am: Նգոզի Օքոնջո Իվեալան (Նիգերիա) մարտի 1-ին ստանձնել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնը թափուր Էր մնում 2020 թվականի օգոստոսի 31-ից, երբ այն մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը թողեց կազմակերպության նախկին ղեկավար Ռոբերտու Ազեվեդուն։

Մարտի 1-ի առավոտյան ԱՀԿ-ի կենտրոնակայան ժամանելուց հետո Օքոնջո Իվեալան ՄԱԿ-ում լիազորագրված թղթակիցների ասոցիացիայի մամուլի միությանը հայտարարել Է, որ «ամենաբարձր գերակայություններից մեկը» համարում Է ձկնորսության սուբսիդիաների շուրջը բանակցությունների հաջող ավարտն» այնքան արագ, որքան դա հնարավոր Է»:

«Մենք կարծում ենք, որ ձկան չափից դուրս որսը, ինչպես նաեւ ապօրինի ձկնորսությունն Էական վնաս են հասցնում»,- նշել Է նա՝ հիշեցնելով, որ այդ թեմայի շուրջը բանակցություններն ԱՀԿ-ում «վարվում են արդեն 20 տարի, եւ դա բավական Է»:

Նգոզի Օքոնջո Իվեալան՝ Նիգերիայի ֆինանսների նախկին նախարարը, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Է նշանակվել 2021 թվականի փետրվարի 15-ին կայացած կազմակերպության Գլխավոր խորհրդի հատուկ նիստում: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը, որը նշանակվում Է չորս տարով, ղեկավարում Է քարտուղարությունը, պատասխանատու Է կազմակարպության վարչական գործողությունների հսկման եւ ղեկավարման համար: Նրա դերն առաջին հերթին խորհրդակցական Է եւ կառավարչական, քանի որ ԱՀԿ-ում որոշումներն ընդունում են կազմակերպության անդամները. կա՛մ նախարարների խորհրդաժողովում, կա՛մ Գլխավոր խորհրդի միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել