Պատրաստ եմ զիջումների, սակայն ոչ միակողմանի. Մարուքյանն իր առաջարկի համար սպասում է Փաշինյանի արձագանքին |armenpress.am|
17:12 - 01 մարտի, 2021

Պատրաստ եմ զիջումների, սակայն ոչ միակողմանի. Մարուքյանն իր առաջարկի համար սպասում է Փաշինյանի արձագանքին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ արված իր առաջարկի համար սպասում է վարչապետ Փաշինյանի արձագանքին՝ շեշտելով երկիրն այս իրավիճակից դուրս հանելու համար պատրաստ է զիջումների, սակայն միակողմանի զիջումների պատրաստ չէ:  Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Մարուքյանն իր առաջարկի վերաբերյալ իշխանական պատգամավորների արձագանքները պաշտոնական չի համարվում, նա սպասում է Նիկոլ Փաշինյանի առաջարկին: «Խնդիրը հիմա այնքան է սրված, որ եթե անգամ Օնիկ Գասպարյանի հետ կապված հրամանագիրը ստորագրվի էլ, խնդիրը չի կարգավորվելու: Իմ առաջարկը հետևյալն է՝ բանակին եկեք հանգիստ թողեք, մի քաղաքականացրեք, թողեք, թող զբաղվեն բանակը վերականգնելու գործով, մենք քաղաքական գործիչներով գնում ենք արտահերթ ընտրությունների, և ժողովուրդը թող որոշի, թե ով է լինելու երկրի ղեկավարը»,-ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով հարցին՝ եթե Փաշինյանը հանդիպման հրավեր անի, պատրաս՞տ է իր առաջարկից ինչ-որ զիջումների՝ Մարուքյանն ասաց. «Ես պատրաստ եմ ցանկացած կոնսուլտացիաների: Ես պատրաստ եմ զիջումների՝ երկիրն այս վիճակից հանելու համար: Ես պատրաստ չեմ միակողմանի զիջումների: Իշխանությունը պետք է զիջումների գնա, որ երկիրն այս վիճակից դուրս գա: Ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող երկիրն իր զիջումներով այս իրավիճակից դուրս հանել»:

Էդմոն Մարուքյանն ավելի վաղ առաջարկել էր՝ եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնից չազատի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, ԼՀԿ-ն իշխանության հետ հուշագիր կստորագրի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել