Բելառուսը խստացրեց չարտոնված ակցիաների մասնակցության, պաշտոնյաներին վիրավորելու, ոստիկանությանը չենթարկվելու համար սահմանված պատիժը  |azatutyun.am|
16:06 - 01 մարտի, 2021

Բելառուսը խստացրեց չարտոնված ակցիաների մասնակցության, պաշտոնյաներին վիրավորելու, ոստիկանությանը չենթարկվելու համար սահմանված պատիժը |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսում ուժի մեջ է մտնել վարչական իրավախախտումների մասին թարմացված կարգը, որով խստացվում է չարտոնված ակցիաների մասնակցության, պաշտոնյաներին վիրավորելու, ոստիկանությանը չենթարկվելու համար սահմանված պատիժը։

Բացի այդ պատասխանատվություն է սահմանվել արգելված խորհրդանշանների օգտագործման, ցույցերին երեխաների մասնակցության համար։

Բելառուսում շուրջ 7 ամիս է չեն դադարում բողոքի ցույցերն ընդդեմ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների, որի համաձայն 6-րդ անգամ երկրի կառավարման ղեկը ստանձնել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ցուցարարները պահանջում են նոր ընտրություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում։

Անցած տարվա օգոստոսին 9-ին տեղի ունեցած վիճահարույց ընտրություններից հետո Բելառուսի ընդդիմության առաջնորդները կա՛մ բանտարկվել, կա՛մ հայտնվել են արտասահմանում։ Ի պատասխան՝ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի և նրա մերձավոր շրջապատի նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել