Ոչ Բաղրամյանում հավաքվածները, ոչ էլ գործող վարչախումբը չեն սպասարկում Հայաստանի շահերը․ Գարեգին Միսկարյան |lragir.am|
14:40 - 01 մարտի, 2021

Ոչ Բաղրամյանում հավաքվածները, ոչ էլ գործող վարչախումբը չեն սպասարկում Հայաստանի շահերը․ Գարեգին Միսկարյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ․

Պարոն Միսկարյան, մարտի 1-ին Փաշինյանը հանրահավաքի և երթի հրավիրեց՝ շեշտելով, որ հավաքվում են հանուն ժողովրդի իշխանության և օրինականության: Ինչպես եք գնահատում հեղափոխությունից երեք տարի անց նույն օրակարգով ժողովրդին փողոց հանելու կոչերը:

Այո, ցավալի է, որ 2008 թվականից շուրջ 13 տարի անց ժողովրդի իշխանությունը յուրացրած և սեփական ամբիցիաներին ծառայեցնող ուժերը շարունակում են ժողովրդի իշխանությունը ընկալել որպես հակադիր բևեռներին ժողովրդի միջոցով ճնշելու միջոց։ Ցավալի է, որ 2018-ը այդպես էլ այդ ուժերին ոչինչ չսովորեցրեց։ Ցավալին է, որ հանրության մեջ կան մարդիկ, որոնք շարունակում են անձերի հետևից գնալ, և ոչ արժեքների։ Հույս ունեմ, որ հակադիր բևեռ հռչակած, բայց գործնականում համատեղ ուժերով Հայաստանը ցնցումների տանող այս ուժերի մոտ այնքան խոհեմություն կլինի, որ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և բոլորով լուծումներ կգտնեն պետությունը այս ճահիճից հանելու։

Ի՞նչ անի հասարակությունը, ինչպես կողմնորոշվի այս իրավիճակում, երբ մի կողմը հրավիրում է Բաղրամյան պողոտա, մյուս կողմը՝ Հանրապետության հրապարակ:

Հանրությունը պիտի մերժի երկու կողմին էլ։ Ոչ Բաղրամյանում հավաքվածները, և ոչ էլ գործող վարչախումբը չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության շահերը, չեն ծառայում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Նրանց գործունեության ամբողջ ընթացքը եղել է սեփական ամբիցիաներն ու խմբակային շահերը սպասարկելու պատմական շարան։ Պետք է հանրությունը գիտակցի, որ անձերի հետևից գնալու ժամանակները ավարտվել են, և ժամանակն է պարտականությունը ամրապնդելու համար սկսել արժեքներ դավանել։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել