Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172216 դեպք, մեկ օրում գրանցվել է 158 նոր դեպք
11:06 - 01 մարտի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172216 դեպք, մեկ օրում գրանցվել է 158 նոր դեպք

Մարտի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172216 դեպք, որոնցից 163511-ն` առողջացած, 3195-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4693 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 733639 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: Ունենք 117 առողջացած և 3 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 817 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել