Թբիլիսիում ընդդիմադիրները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի մատույցներում |1lurer.am|
18:58 - 27 փետրվարի, 2021

Թբիլիսիում ընդդիմադիրները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի մատույցներում |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի տարբեր շրջաններից մայրաքաղաք ժամանած ընդդիմության համակիրները 11 վրան են տեղադրել խորհրդարանի շենքի մատույցներում և այնտեղ էլ գիշերել՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:

«Խորհրդարանի շենքի մոտ վրաններ խփելը հակաժողովրդական ռեժիմի դեմ մեր պայքարի մասն է: Դա բողոքն արտահայտելու մեր օրինական իրավունքն է: Անհրաժեշտության դեպքում մենք վրաններ կխփենք Ռուսթավելի պողոտայի ճանապարհային հատվածում»,-հայտարարել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավարը:

Իրավապահներն առայժմ չեն խոչընդոտում ընդդիմադիրների գործողություններին, սակայն թույլ չեն տալիս վրաններ խփել Ռուսթավելիի ճանապարհային հատվածում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել