Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ, եթե իշխանություններն ինձ տան որևէ կարգավիճակ գերիների և անհայտ կորածների հարցով զբաղվելու համար. Արթուր Վանեցյան |tert.am|
18:42 - 27 փետրվարի, 2021

Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ, եթե իշխանություններն ինձ տան որևէ կարգավիճակ գերիների և անհայտ կորածների հարցով զբաղվելու համար. Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Եթե իշխանությունն ինձ տա կարգավիճակ, ես կզբաղվեմ գերիների հարցով, որը նրանք ձախողել են, ինչքան գերիներ վերադարձրել են, դա եղել է միայն ՌԴ նախագահի շնորհիվ, իսկ մեր իշխանություններն այդ հարցում ձախողվել են․ այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ, եթե իշխանությունները ինձ տան որևէ կարգավիճակ՝ գերիների և անհայտ կորածների հարցով զբաղվելու համար, բայց մեր երկրի անվտանգային համակարգը քանդված է և տվյալ հարցում չի արվում ոչ մի բան՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, բանակը, և մնացած բոլոր կառույցները այսօր զբաղվում են մի գործով՝ իշխանությունը պահելով, իսկ մեր իշխանություններն այս հարցը ձախողել են, նրանք ուղղակի ապաշնորհ են և չեն կարող լուծել այդ հարցը, իսկ այն գերիները, որոնք բերվել են, Ռուսաստանի շնորհիվ է եղել»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը նաև մեկնաբանեց այն հայտարարությունը, որ ընդդիմությունը խոչընդոտել է գերիների վերադարձին:

«Նոյեմբերի 9-ից հետո անցել է շուրջ 4 ամիս, 4 ամսվա ընթացքում առնվազն 2 ամիսը ընդդիմությունը ոչ մի գործունեություն չի իրականացրել , ինչո՞ւ այդ ժամանակահատվածում որևէ գործողություն չեն արել, ինչո՞ւ են հիմա մեղադրում ընդդիմությանը տվյալ հարցում»,- ասաց նա:

Նա նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով Սփյուռքում գտնվող մարդիկ ամաչում են իրենց ինքնությունից, իսկ այդ ժամանակ մանիպուլյացիոն գործիքներով Նիկոլ Փաշինյանը պահում է իշխանությունը:

«Հայ ժողովուրդն այս ապիկար իշխանության պատճառով պարտվել է և հիմա Սփյուռքում ապրող մարդիկ չեն հպարտանում հայ լինելով, չեն ուզում իրենց ինքնության մասին խոսել այսօր։ Նիկոլ Փաշինյանը հենարան չունի, նրա միակ հենարանը մնացել է մանիպուլյացիան, նա մանիպուլյացիայով եկավ իշխանության և այդ նույն սկզբունքով մնում է իշխանության»,- ասաց նա:

Արթուր Վանեցյանը նաև անդադարձ կատարեց փետրվարի 25-ի Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, մեկնաբանելով՝ շատ մարդիկ եկել էին պաշտոնները չկորցնելու համար:

«Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մարդկանց կարող ենք բաժանել 2 մասի՝ մոլորված մարդիկ, որոնք մինչ օրս հավատում են Փաշինյանին, և ստիպողաբար գնացած մարդիկ, ովքեր գնացել են պաշտոնները պահելու համար»,- ասաց նա Վանեցյանը:

Վանեցյանի խոսքով՝ Զինված ուժերում որևէ մեկին ձերբակալելը ֆանտաստիկայի ժանրից է, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ ԶՈՒ-ը պետք է կատարեն հրամանները, դա վերաբերվում է խաղաղ պայմանների ժամանակ տրվող հրամաններին, իսկ հիմա երկրում սեպտեմբերի 27-ից սկսած աննորմալ իրավիճակ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել