ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 1,9 տրլն դոլար ծավալով կորոնավիրուսային օգնության փաթեթը |tert.am|
14:28 - 27 փետրվարի, 2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 1,9 տրլն դոլար ծավալով կորոնավիրուսային օգնության փաթեթը |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն համավարակի ֆոնին ընդունել է տնտեսության խթանման նպատակով 1,9 տրիլիոն դոլար ծավալով փաթեթը և այն ուղարկել Սենատ, հայտնում է CNBC–ն:

Նախագահ Ջո Բայդենի համար դա առաջին խոշոր օրենսդրական նախաձեռնությունն է: Պալատը հաստատել է այն 219 կողմ, 212 դեմ ձայներով։ Երկու դեմոկրատներ միացել են հանրապետականներին և դեմ քվեարկել նախագծին:

Հաջորդ շաբաթ սենատորները կսկսեն ուսումնասիրել համավարակային օգնության ծրագիրը: Օրենսդիրները փոփոխություններ են առաջարկելու, և  պալատն, ամենայն հավանականությամբ, ընդունելու է օրինագծի մեկ այլ տարբերակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել