Առաջին նախագահի խոսնակը հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին լուրը
21:25 - 26 փետրվարի, 2021

Առաջին նախագահի խոսնակը հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին լուրը

Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու մասին տարածված լուրերը։

«Newsmedia կայքը հրապարակել է տեղեկություն, թե իբր այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն և երկարատև զրույց ունեցել Առաջին նախագահի հետ: Հայտնում եմ, որ նշված հրապարակումը բացարձակ սուտ է և հետապնդում է զուտ սադրիչ նպատակ»,- գրել է Մուսինյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել