ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը քիչ առաջ դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և համոզմունք հայտնել, որ երկրում ստեղծված ներքաղաքական պայթյունավտանգ իրավիճակում միակ համայականը դիտարկում են երկրի նախագահի կողմից:
Բաբաջանյանը մասնավորապես գրել է.
«Համոզված ենք, որ ընթացք տալով ԶՈւ շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանին, պետք է անհապաղ սկիզբ դնենք բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի և անհատների հետ հանդիպումներին, ազդարարենք ձեր կողմից Հայաստանում աննախադեպ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու շուրջ քննարկումների և բոլոր կողմերի համար ընդունելի ելքի շուրջ միջնորդական առաքելության ներդրման մասին:
Քաղաքական քննարկումները պետք է ծավալվեն երկու հիմնարար սկզբունքների շուրջ՝ առաջիկա քաղաքական գործընթացներում ուժի և բռնության սպառնալիքի բացառում, և ստեղծված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու համար արտահերթ խորհրդարանական ընտրության գնալու վերաբերյալ համաձայնության մասին առաջադրված հուշագրի ստորագրում:
Հանուն ՀՀ-ի, ձեր կողմից այդպիսի հանձանությունը մեծապես կողջունի Հայստանի, Արցախի և սփյուռքի հայության կողմից»:
Հիշեցնենք՝ որ վարչապետը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է ստորագրել, որին հաջորդել էր Օնիկ Գասպարյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հայտարարությունը:
comment.count (0)