factor.am: Մամուլում տարածված տեղեկությունը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն իր առարկություններով հետ է վերադարձրել, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
«Նախագահը եռօրյա ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը»,- նշեց Պետրոսյանը։ Նշենք, որ եթե նախագահը դիրքորոշում չհայտնի, ապա, ըստ օրենքի, վարչապետի առաջարկը կմտնի ուժի մեջ։
Իսկ եթե առարկություններով հետ ուղարկի, «Զինծառայության և զինծառայողների մասին» օրենքի համաձայն՝ նախագահի առարկությունները ստանալուց հետո վարչապետը 5 օրվա ընթացքում կա՛մ պետք է առարկություններն ընդունի, կա՛մ կրկին հետ ուղարկի առաջարկը նախագահին։
comment.count (0)