Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գլխավոր շտաբի երեկվա հայտարարությունը |azatutyun.am|
14:05 - 26 փետրվարի, 2021

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գլխավոր շտաբի երեկվա հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետի և Կառավարության հրաժարականը պահանջելու վերաբերյալ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի երեկվա հայտարարության վերաբերյալ քրեական վարույթ դեռևս չկա։ Այս մասին հայտնեց գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահմյանը՝ հավելելով՝ հայտարարությունն ուսումնասիրվում է։

«Գլխավոր շտաբի հայտարարությունը և դրա շուրջ զարգացումների հնարավոր ռիսկերը մեր ակնդետ ուշադրության ներքո են, և Քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցակազմի հատկանիշ պարունակող կոնկրետ դրսևորումներ, տարրեր ի հայտ բերվելու պարագայում պարտադիր և անմիջապես հետևելու է քրեաիրավական արձագանքը», - տեղեկացրեց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ռազմական հեղաշրջման փորձ» է որակել ԳՇ հայտարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել