Թող խորհրդարանը ցրվի, Փաշինյանն էլ կազմակերպի ընտրությունները․ Մարուքյան |civilnet.am|
12:34 - 26 փետրվարի, 2021

Թող խորհրդարանը ցրվի, Փաշինյանն էլ կազմակերպի ընտրությունները․ Մարուքյան |civilnet.am|

civilnet.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փետրվարի 26-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ այսօր հանդիպելու է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին․ «Ինքն է նախաձեռնողը, ես չգիտեմ՝ ինչ օրակարգով է նախաձեռնել հանդիպումը»,- նշել է Մարուքյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր առաջարկը մերժվել է խորհրդարանական ընդդիմության կողմից։ Մինչդեռ, Էդմոն Մարուքյանը նշում է, որ կողմ են ընտրություններին։

«Ընտրությունների հետ կապված ես ասել եմ՝ եկեք ցրենք խորհրդարանը և անենք ընտրություններ, ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին։ Մենք առաջարկել էինք անցումային կառավարություն, բայց եթե հիմա այս վիճակով դա չի արվում՝ ցրվում է խորհրդարանը և կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն Նիկոլ Փաշինյանը թող կազմակերպի։ Մեզ համար խնդիր չկա, երկիրն այն վիճակում է, որ ես չեմ նայելու ով է կազմակերպելու, պետք է այս վիճակից դուրս գալ»,- ասել է ԼՀԿ ղեկավարը։

Խորհրդարանական ընդդիմությունն այսօր ԱԺ արտահերթ նիստ էր նախաձեռնել, սակայն ԱԺ խորհրդի նիստը չկայացավ՝ ԱԺ նախագահի չներկայացնալու պատճառով․ «ԱԺ նախագահը Հայաստանի 2-րդ պաշտոնյան է, նա ըստ էության քաղաքական իմաստով գոյություն չունի, նա ոչ մի քայլ չի անում երկրում քաղաքացիական համերաշխությունը վերականգնելու իմաստով»,- հայտարարել է Մարուքյանը։

Շարունակությունը՝ civilnet.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել