Իրանի ԱԳՆ-ն Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել

 |armeniasputnik.am|
22:00 - 25 փետրվարի, 2021

Իրանի ԱԳՆ-ն Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել |armeniasputnik.am|

armeniasputnik.am:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանում ուշադիր հետևում են Հայաստանում իրադարձությունների զարգացմանը։

Պաշտոնական Թեհրանը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ բռնությունից և զսպվածություն դրսևորել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբձադեն։

«Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության և բռնությունից խուսափելու կոչ է արել», – ասվում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել