«Հայրենիքի փրկության շարժման» համակիրները վրաններ են տեղադրել ԱԺ շենքի մոտ


 |armenpress.am|
20:05 - 25 փետրվարի, 2021

«Հայրենիքի փրկության շարժման» համակիրները վրաններ են տեղադրել ԱԺ շենքի մոտ |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները վրաններ են տեղադրել Ազգային ժողովի շենքի մոտ: Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ իշխանության հարցը լուծվելու է ԱԺ-ում, ուստի պատրաստ են ամբողջ գիշեր այնտեղ մնալ՝ մինչև հարցի հանգուցալուծումը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը իր հերթին հայտնել էր, որ ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել, քանի որ «Իմ քալը»-ը խմբակցության պատգամավորները չէին ներկայացել նիստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել