ԵՄ-ն Հայաստանին կոչ է արել քաղաքական տարաձայնությունները կարգավորել խաղաղ եղանակով
 |tert.am|
19:56 - 25 փետրվարի, 2021

ԵՄ-ն Հայաստանին կոչ է արել քաղաքական տարաձայնությունները կարգավորել խաղաղ եղանակով |tert.am|

tert.am: Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին և «բոլոր խաղացողներին» կոչ է անում զերծ մնալ հռետորաբանությունից կամ էսկալացիայի տանող գործողություններից և բոլոր քաղաքական տարաձայնությունները կարգավորել խաղաղ եղանակով: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ:

«Եվրամիությունը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին: Բոլոր կողմերին հանգստության կոչ ենք անում, անհրաժեշտ է զերծ մնալ հռոտորաբանությունից և էսկալացիայի տանող գործողություններից: Քաղաքական տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով՝ խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան: Հայաստանի սահմանադրության համաձայն՝ զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և պետք է մնան քաղաքացիական իշխանությունների վերահսկողության տակ»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ-ն վստահություն է հայտնել, որ «ժողովրդավարական սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է Հայաստանի համար՝ հաղթահարելու մարտահրավերները, որոնց հետ բախվել է»:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել