Վարչապետի հրաժարականը պահանջող 30 ոստիկանները համակարգում չեն աշխատում․ ոստիկանություն
19:43 - 25 փետրվարի, 2021

Վարչապետի հրաժարականը պահանջող 30 ոստիկանները համակարգում չեն աշխատում․ ոստիկանություն

Այսօր սոցցանցերում  և լրատվական որոշ կայքերում լուրեր շրջանառվեցին, որ 30 բարձրաստիճան ոստիկաններ պահանջում են  վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործող կառավարության հրաժարականը։ 

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան  իր էջում գրեց, որ հրաժարական պահանջող ոստիկանները չեն աշխատում համակարգում։ 

«Իրականում նրանք բոլորը նախկիններ են, հիմնականում՝ մինչև 2016 թվականը ազատված։

Ոստիկանությունը ամուր կանգնած է իր ժողովրդի կողքին»։

Ոստիկանությունից Infocom.am-ին հայտնեցին, որ այո՛,  այդ ոստիկանները վաղուց չեն աշխատում համակարգում։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել