Ավտոշարասյունով ուզում ենք պտտվել ողջ Հայաստանով. Վազգեն Մանուկյան
 |1lurer.am|
20:28 - 24 փետրվարի, 2021

Ավտոշարասյունով ուզում ենք պտտվել ողջ Հայաստանով. Վազգեն Մանուկյան |1lurer.am|

1lurer.am: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ արած հայտարարությունների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում դեռ չի հրավիրվել հարցաքննության:

Մանուկյանը Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե քրեական գործի մասին տեղեկացել է մամուլից:

Վազգեն Մանուկյանը նաև տեղեկացրել է, որ փետրվարի 25-ին գնալու են ՀՀ մարզեր: «Ավտոշարասյունով ուզում ենք պտտվել ողջ Հայաստանով, որովհետև գյուղերի վիճակը, կարծում եմ, շատ ավելի վատ է, նրանց տեղեկատվությունը շատ ավելի քիչ է: Այս ալիքների մեծ մասը շրջաններ չի հասնում»,- հայտարարեց Մանուկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Երևանում կրկին երթեր ու հանրահավաքներ են սպասվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել