ՍԴ նախագահը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման հարցերը
19:20 - 24 փետրվարի, 2021

ՍԴ նախագահը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման հարցերը

Այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելեձեին: Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղարը։

Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Վրաստանի սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությանը և պատրաստակամություն է հայտնել զարգացնել սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտներում աշխատանքային կապերը վրաց գործընկերների հետ:

Դեսպան Սագանելեձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում նաև երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման ու խորացման համար:

 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել