Ռուսաստանում 2020 թվականին ահաբեկչական ուղղվածության 72 հանցագործություն են կանխել

 |armenpress.am|
17:34 - 24 փետրվարի, 2021

Ռուսաստանում 2020 թվականին ահաբեկչական ուղղվածության 72 հանցագործություն են կանխել |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանում 2020 թվականին 72 ահաբեկչական հանցագործություն են կանխել, փետրվարի 24-ին հայտնել Է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինն Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում։

Նա ահաբեկչությունը համարել Է ամենասուր եւ ամենավտանգավոր սպառնալիքը: «2020 թվականին կանխվել Է ահաբեկչական ուղղվածության 72 հանցագործություն, դա մեկ քառորդով ավելի Է, քան մեկ տարի առաջ. (2019 թականին) եղել Է 57»,- ասել Է նախագահը: Նրա խոսքով՝ դա վկայում Է, որ «հանցավոր դիտավորությունները դեպքերի ճնշող մեծամասնությամբ հաջողվում Է բացահայտել տակավին դրանց նախապատրաստման փուլում, դրանով իսկ պահպանելով մարդկանց կյանքն ու առողջությունը»: Ահաբեկչական մարտահրավերներն ու սպառնալիքներն ավելի քիչ չեն դառնում:

«Մենք տեսնում ենք, որ գլոբալ մարտահրավերների մակարդակն, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրսահմանային հանցավորությունը, կիբեռհանցավորությունը, չեն նվազում»,- ասել Է պետության ղեկավարը: Պուտինն անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարել Է առանձնահատուկ ուշադրություն նվիրել ահաբեկիչների եւ արտասահմանյան հատուկ ծառայությունների շփումների բացահայտմանը: Ռուսաստանի կիբեռանվտանգության ապահովումը պահանջում Է նոր մոտեցումներ, գրոհների թիվը ՌԴ-ի կարեւոր ռեսուրսների վրա մեկ տարում եռապատիկ աճել Է, հայտարարել Է Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել