Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել ի պաշտպանություն ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիային |tert.am|
17:21 - 24 փետրվարի, 2021

Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել ի պաշտպանություն ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիային |tert.am|

tert.am: Վրացական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային ազատելու պահանջով ավտոերթ են կազմակերպել Թիֆլիսում՝ուղևորվելով դեպի այն կալանավայր, որտեղ քաղաքական գործիչն է գտնվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Մեր երթը սկսված է: Մենք կանցնենք քաղաքի կենտրոնական փողոցներով և կհասնենք Ռուսթավիի կալանավայր, որտեղ պահվում է Նիկա Մելիան: Այս ակցիան աջակցության և համերաշխության նշան է», - ասել է ցուցարարներից մեկը:

Համաձայն «Միացյալ ազգային շարժում» կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության, ընդդիմությունը պատրաստվում է բողոքի երթ անցկացնել Ռուսթավելի պողոտայով և ուրբաթ հանրահավաք կազմակերպել խորհրդարանի դիմաց:

Երեքշաբթի ընդդիմադիրները հանդիպել են օտարերկրյա դեսպանների հետ: Դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներն իրենց հերթին քննարկում են՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար ընդդիմության և իշխանությունների միջև երկխոսություն կազմակերպելու հնարավորությունները:

Փետրվարի 18-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական է տվել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հարցի շուրջ թիմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Նա անընդունելի էր համարել ընդդիմադիր գործչի կալանավորումը, ինչը կարող է երկրի առանց այդ էլ լարված քաղաքական իրավիճակի սրման պատճառ դառնալ: Վ վարչապետի հրաժարականից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դադարեցրել է Մելիայի կալանքի գործընթացը: Գախարիայի փոխարեն, իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդն առաջադրել է պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին, որը վարչապետի պաշտոնը ստանձնել է երկուշաբթի ուշ երեկոյան: Երեքշաբթի առավոտյան հատուկջոկատայինները բերման են ենթարկել Մելիային, որից հետո ընդդիմությունը սկսել է զանգվածային բողոքներ ակցիաներ կազմակերպել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել