Վրաստանի ընդդիմությունը պահանջում է պատժամիջոցներ սահմանել իշխանությունների նկատմամբ՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիայի ձերբակալության համար |tert.am|
16:15 - 24 փետրվարի, 2021

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է պատժամիջոցներ սահմանել իշխանությունների նկատմամբ՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիայի ձերբակալության համար |tert.am|

tert.am: Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները միջազգային գործընկերներին խնդրել են պատժամիջոցներ սահմանել երկրի առանձին ղեկավարների նկատմամբ, որոնք ներգրավված են «Միացյալ ազգային շարժում» խոշոր ընդդիմադիր կուսակցության նախագահ, պատգամավոր Նիկա Մելիայի ձերբակալության գործում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին ասել է կուսակցության անդամ Խատիա Դեկանոիձեն:

«Սկսում ենք աշխատել միջազգային պատժամիջոցների ուղղությամբ ոչ միայն գլխավոր օլիգարխի («Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլի), այլև բոլոր նրանց նկատմամբ՝ ոստիկանների, բարձրաստիճան պաշտոնյաների, դատախազների, դատավորների, որոնք խոչընդոտում են ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը»,- հայտարարել է Դեկանոիձեն:

Վերջինս արձագանքել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ երկխոսություն սկսելու կոչին՝ նշելով, որ ընդդիմությունն իշխանությունների կխոսի միայն այն դեպքում, երբ ազատ արձակեն Մելիային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել