Պուտինը և Լուկաշենկոն որոշել են ակտիվացնել աշխատանքը տնտեսական գերատեսչությունների գծով. Պեսկով |tert.am|
15:50 - 24 փետրվարի, 2021

Պուտինը և Լուկաշենկոն որոշել են ակտիվացնել աշխատանքը տնտեսական գերատեսչությունների գծով. Պեսկով |tert.am|

tert.am: ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են բանակցությունների արդյունքում ակտիվացնել աշխատանքը տնտեսական գերատեսչությունների և հարկային ծառայությունների գծով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հանդիպումը եղել է շատ օգտակար, կառուցողական և անկեղծ: Իհարկե, մեծամասամբ զրուցել են տնտեսական գերատեսչությունների գծով փոխգործակցության ընդլայնման և կատարելագործման մասին»,- ասել է Պեսկովն՝ ընդգծելով, որ ապրանքաշրջանառության ծավալի որոշակի անկում է տեղի ունեցել՝ համավարակով պայմանավորված:

Պեսկովն ընդգծել է, որ այդ իսկ պատճառով ղեկավարները որոշել են, որ ներկա պահին պետք է շատ ջանքեր գործադրել այդ անկումը փոխհատուցելու մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել