Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը |armenpress.am|
15:22 - 24 փետրվարի, 2021

Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ օդային սահմանը: Վկայակոչելով «Սպուտնիկ Վրաստան»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նշված երկրները կարող են գնալ Վրաստան ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (թեստ, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ): Մինչ այդ նշված երկրների քաղաքացիները կարող էին Վրաստան մտնել միայն պատվաստման մասին փաստաթղթի առկայության դեպքում:

Վրաստանի ցամաքային սահմանները շարունակում են փակ մնալ օտարերկրյա քաղաքացիների համար: Ցամաքային ճանապարհով թույլատրվում է միայն բեռնատարների մուտքը երկիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել