Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարն անդրադարձել են տարածաշրջանի հնարավոր ապաշրջափակման հարցերի
19:04 - 23 փետրվարի, 2021

Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարն անդրադարձել են տարածաշրջանի հնարավոր ապաշրջափակման հարցերի

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդիպման սկզբում ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները և այն հիմնական սոցիալական և տնտեսական բացասական հետևանքները, որոնց հաղթահարման ուղղությամբ ներկա պահին ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտնել է եվրոպական կողմի պատրաստակամությունը շարունակելու աջակցել Հայաստանին, այդ թվում` պատերազմի հետևանքների վերացման գործում:

Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը շեշտել է նաև ռազմագերիների շուտափույթ վերադարձի կարևորության մասին:

ՀՀ փոխվարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը և անդրադարձել տարածաշրջանի հնարավոր ապաշրջափակմանն առնչվող հարցերին:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել