tert.am: Ուկրաինան Ռուսաստանի դեմ միջպետական բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հակառակորդների «նպատակային սպանությունների» մեղադրանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի մամուլի հաղորդագրությանը:

Վերաքննիչ բողոքն ուղարկվել է փետրվարի 19-ին: Դիմումատուները հայցի վերաբերյալ ոչ մի ապացույց չեն ներկայացրել: Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են կյանքի իրավունքի «նյութական և ընթացակարգային խախտման» մասին, որը ներառված է Մարդու իրավունքների կոնվենցիայի 2-րդ հոդվածում:

Բողոքը վերաբերում է վարչական գործընթացին, որը Մոսկվան ենթադրաբար օգտագործում է պետության կողմից հաստատված «հատուկ գործողությունների» համար: Նման գործողությունները, ըստ Կիևի, ներառում են հակառակորդների «նպատակային սպանություններ», այդ թվում՝ այլ պետությունների տարածքում:

«Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի» բողոքը դատարան է ներկայացվել է 2014 թվականի մարտին: Դրանում Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ 2014 թվականի փետրվարի 27-ից Ռուսաստանն «արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում, որը հանգեցրել է Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի բազմաթիվ խախտումների»: Մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել 12 հոդվածներով, ներառյալ քաղաքացիական անձանց սպանություններ, լրագրողների կալանավորումներ և ահաբեկումներ, էթնիկ ուկրաինացիների նկատմամբ խտրականություն և քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումներ:

Հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով ժամանակավոր վճիռ է կայացրել: ՄԻԵԴ-ի Մեծ պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է, որ «Ռուսաստանը պատասխանատվություն է վարչական գործընթացի առնչությամբ՝ Ղրիմում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ խախտումների վերբերյալ:

Ռուսաստանի արդարադատության նախարարությունն ասել է, որ այս որոշմամբ Ստրասբուրգի դատարանը 2014 թվականի փետրվարի 27-ից ճանաչել է Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը: